Home / Հայաստան / Սյունիքի մարզի բարձրադիր վայրերում գետնաբուք է, ճանապարհներին՝ տեղ֊տեղ մերկասառույց

Սյունիքի մարզի բարձրադիր վայրերում գետնաբուք է, ճանապարհներին՝ տեղ֊տեղ մերկասառույց

Փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Սիսիան-Գորիս ճանապարհի 224-230-րդ կմ հատվածում և Մեղրու լեռնանցքի բարձրադիր վայրերում գետնաբուք է:

Նախարարությունը նշում է նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: