Home / Հայաստան / ՀՀ քաղաքացուն Ռուսաստանում կդատեն «Կրեմլում ռումբի մասին» ահազանգի համար

ՀՀ քաղաքացուն Ռուսաստանում կդատեն «Կրեմլում ռումբի մասին» ահազանգի համար

ՌԴ Սոչիի դատարանին է փոխանցվել ՀՀ քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ քրեական գործը: Առաքելյանը, գտնվելով Ռուսաստանում, կեղծ ահազանգ է իրականացրել ոստիկանություն՝ Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10֊ին, հաղորդել է Կրասնոդարի դատախազությունը։

Միջադեպը, որի համար ձերբակալվել է 37֊ամյա Առաքելյանը, տեղի է ունեցել հունվարի 15֊ին։ «Նախաքննության վարկածի համաձայն՝ ՌԴ տարածքում ապօրինի գտնվող ՀՀ քաղաքացին, ցանկանալով ուշադրություն գրավել, զանգահարել է Սոչիի ոստիկանության հերթապահ մաս և հաղորդել կեղծ տեղեկություն Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին»,֊ ասված է հաղորդագրության մեջ։

«Ահաբեկչական գործողության մասին կեղծ հաղորդում անելու» հոդվածի համաձայն՝ մեղադրյալին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն քրգործի հետ միասին դատարան ուղարկել։

լուսանկարում՝ կադր «Առաքելությունն անհնարին է» ֆիլմից