Home / Հայաստան / Զոհված լեյտենանտի հարազատները խելամիտ չեն համարում նրա մահվան վարկածը

Զոհված լեյտենանտի հարազատները խելամիտ չեն համարում նրա մահվան վարկածը

Փետրվարի 10-ին ԼՂՀ֊ում զոհված լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատները խելամիտ չեն համարում իրենց այցելած զինկոմիսարիատի աշխատակցի՝ դեպքի մասին հայտնած որոշ մանրամասներ։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ներկայացուցիչներն հերթական անգամ Վանաձորում այցելել են Սիմոնյանի ընտանիքին։

Զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Տղաները վազել են հակառակ ուղղություններով և մի կետում դուրս եկել միմյանց դիմաց, որի ժամանակ ծառայակիցն արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում: Սակայն հարազատներն այս իրավիճակը խելամիտ չեն համարում, քանի որ կարծում են, որ տղաները չէին կրակի միմյանց ուղղությամբ՝ արդեն իսկ իմանալով, որ այդ տարածքում հնարավոր էր հակառակ ուղղությամբ վազելու դեպքում դուրս գալ դեմ դիմաց:

«Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց իմ Տիգրանը ոչ ոքի հետ խնդիր չի ունեցել», – ասել է Տիգրանի մայրը՝ Արմանուշ Սիմոնյանը: