Home / Հայաստան / Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայություններից կեսից ավելին հարգելի էր համարել. «ՀԺ»

Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայություններից կեսից ավելին հարգելի էր համարել. «ՀԺ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հարգելի է համարել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նախորդ նստաշրջանի բացակայությունների կեսից ավելին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի հունվարի 29-ով թվագրված գրավոր տեղեկանքում ասված է, որ Գալուստ Սահակյանը Ծառուկյանի 133 բացակայություններից հարգելի է համարել 106֊ը։

«ՀԺ»֊ն ընդգծում է, որ, այսպիսով, Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով պետք է չեղյալ համարի Ծառուկյանի բացակայությունները հարգելի համարելու իր որոշումը, բայց այն փաստը, որ նա մի անգամ այդ բացակայությունները հարգելի է համարել, կարող է դե յուրե խնդիր առաջացնել Ծառուկյանին մանդատից զրկելու համար։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հայտարարել էր, ՀՀԿ֊ական պատգամավորները քայլեր կձեռնարկեն Ծառուկյանի բացակայությունների հետ կապված վիճակին վերջ տալու համար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում