Home / Հայաստան / Կալանավորը պնդում է՝ անմեղսունակ ճանաչելու համար իրենից $8000 դոլար են պահանջել

Կալանավորը պնդում է՝ անմեղսունակ ճանաչելու համար իրենից $8000 դոլար են պահանջել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 8 հազ. դոլար կաշառք:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է 500 դոլար կաշառք:

ՀՔԾ֊ի փոխանցմամբ՝ կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: