Home / Հայաստան / Դատախազությունը պնդում է՝ սպառիչ պատասխան է տվել Պերմյակովին հանձնելու մասին նամակի վերաբերյալ

Դատախազությունը պնդում է՝ սպառիչ պատասխան է տվել Պերմյակովին հանձնելու մասին նամակի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, որ սպառիչ մեկնաբանություն է տվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ։

«ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն:

Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք», ֊ ասված է դատախազության կողմից այսօր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 18-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր ՌԴ դատախազությունից ստացված պատասխանը, որում, մասնավորապես, ասված էր․

«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում՝ Պերմյակով Վ.Պ.-ին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»։