Home / Հայաստան / Ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների քառասունքի օրը տոնախմբություն է նախատեսվում․ «Ժողովուրդ»

Ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների քառասունքի օրը տոնախմբություն է նախատեսվում․ «Ժողովուրդ»

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարները պատրաստվում են ռուսական «մասլենիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին մեծ տոնախմբություն անցկացնել, ինչը հարուցել է բազմաթիվ գյումրեցիների վրդովմունքը, գրում է «Ժողովուրդ»-ը։

Թերթը նշում է, որ հենց փետրվարի 22-ին է լրանում Ավետիսյանների քառասունքը, և ռուսների կողմից ուրախ միջոցառում անցկացնելն այդ օրն անթույլատրելի է դիտվում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ տեղական իշխանությունները խնդրով մտահոգված են, սակայն վախենում են դիմել ռուսական հրամանատարությանը:

Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապի բաժնից թերթին տեղեկացրել են, որ Ավետիսյանների քառասունքը փետրվարի 21-ին է և ոչ թե 22-ին, իսկ թե ինչ միջոցառումների շարք է նախատեսում ռուսական սպայակազմը փետրվարի 22-ին, դեռևս քաղաքապետարանին էլ է անհայտ: Ամեն դեպքում, Գյումրիի քաղաքապետարանում մտահոգվելու կամ հարցի շուրջ ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը դիմելու առիթ չեն տեսնում:

Թերթը փորձել է կապ հաստատել նաև ռուսական ռազմաբազայի մամլո ծառայության աշխատակցի՝ Անդրեյ Դոբրոլյուբովի հետ՝ ճշտելու ռուսական կողմի մտադրությունները, սակայն մամլո աշխատակցի հեռախոսն անդադար զբաղված էր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում