Home / Հայաստան / Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են Տավուշի մարզում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են Տավուշի մարզում

Այսօր ժամը 12.05-ին Ադրբեջանի հյուսիս֊արևմուտքում 3.8 մագնիտուդով և օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ սեյսմիկ պետական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

ՀՀ ԱԻ նախարարության փոխանցմամբ, երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում, մասնավորապես, Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ: