Home / Հայաստան / Գալիք օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում կհասնի +16֊ի

Գալիք օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում կհասնի +16֊ի

Փետրվարի 25-28-ին, ինչպես նաև մարտի 1-ի գիշերը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով՝ Տավուշի, Արմավիրի, Արարատի մարզերում, Սյունիքի և Վայոց Ձորի հովիտներում հասնելով +16֊ի:

Երևանում փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +11-+15 աստիճան։