Home / Հայաստան / Հայաստանից կոնյակ ու գինի գրեթե չի արտահանվում․ գինեգործներն օգնություն են ակնկալում․ «168 ժամ»

Հայաստանից կոնյակ ու գինի գրեթե չի արտահանվում․ գինեգործներն օգնություն են ակնկալում․ «168 ժամ»

Անցած տարվա նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները Հայաստանից փաստացի դադարեցված են, իսկ պատճառը ռուսաստանյան շուկայում սկսված կատակլիզմներն են։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ լուրջ խնդիր է դոլար֊ռուբլի փոխարժեքի կտրուկ փոփոխությունը և այդ պահին վերականգնման նշաններ չկան։

Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է աջակցի հայաստանցի արտադրողներին։

«Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն։

Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից և ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո և դասակարգվի 2-րդ ամսից հետո: Դա՝ մեկ: Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ մենք ֆինանսական ռեսուրսներ չենք ունենալու նոր բերքը մթերելու համար ու նաև պարզապես տարաներ չենք ունենալու», ֊ ասել է Գինեգործների միության նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում