Home / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին տեղումներ են կանխատեսում

Հայաստանում գալիք օրերին տեղումներ են կանխատեսում

Մարտի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 6-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Չնայած օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը և մարտի 6-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, Հանրապետությունում տաք է լինելու է՝ +5֊ից ֊ +14 աստիճան։

Երևանում մարտի 2-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 3-5-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը հասնելու է +17֊ի, հաջորդ օրերին՝ +13-+14։