Home / Հայաստան / Արմավիրի գործող քաղաքապետն ընտրապայքարում միայնակ մնաց

Արմավիրի գործող քաղաքապետն ընտրապայքարում միայնակ մնաց

Մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրությունները ձևական բնույթ են կրելու։ Երեկ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու գործող քաղաքապետ, ՀՀԿ֊ական Ռուբեն Խլղաթյանին (լուսանկարում), որից հետո նրա միակ մրցակիցը՝ նույնպես ՀՀԿ֊ի ներկայացուցիչ Նվեր Պետրոսյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ նախապես Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 6 մարդ, որոնցից 5-ը՝ ՀՀԿ֊ականներ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում թեկնածուների 5-ը հերթով ինքնաբացարկի դիմումներ են գրել։

Լուսանկարը՝ alttv.am