Home / Հայաստան / 2015-ին բյուջեի եկամուտները թերակատարվել են․ «ՀԺ»

2015-ին բյուջեի եկամուտները թերակատարվել են․ «ՀԺ»

Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Թերթի տեղեկություններով, այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 միլիարդ դրամով:

«Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի: Ամենաշատ թերակատարումը, մեր տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով: ՊԵԿ-ում հույս ունեն, որ բյուջեի եկամուտների նվազումը կկարողանան փոխհատուցել ԵՏՄ մաքսային միասնական հաշվեհամարից ստացվելիք գումարներով: Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1.13 տոկոսը ետ է վերադարձվում ՀՀ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ երկրներ ներմուծման-ծավալները կտրուկ նվազել են, ինչը նշանակում է, որ նվազելու է նաև ՀՀ փոխանցվելիք գումարը», – նշում է թերթը։

Մանրամաասները՝ թերթի այսօրվա համարում