Home / Հայաստան / Նաիրիտցիների քննարկում են մարտի 16-ից նստացույց սկսելու հարցը

Նաիրիտցիների քննարկում են մարտի 16-ից նստացույց սկսելու հարցը

Այսօր առավոտյան 7:30-ին «Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել գործարանի շենքի մոտ՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը։ Նրանց հետ խոսել է գործարանի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը և վստահեցրել, որ պարտքերի հարցը կլուծվի՝ «ժամանակ է պետք»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նաիրիտցիների հիմնական պահանջը՝ պատրքի մարման ժամանակացույց տրամադրելու հարցը, առայժմ անպատասխան է մնում: Նաիրիտցիները հինգշաբթի օրը հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց: Հարությունյանի խոսքով՝ իրենք քննարկում են մարտի 16-ից նստացույց սկսելու հարցը:

Նաիրիտցիների պահանջի մասին մանրամասները՝ այստեղ։