Home / Հայաստան / ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն քննարկում են կոալիցիա կազմելու հարցը․ «Հրապարակ»

ՀՀԿ֊ն և ՀՅԴ֊ն քննարկում են կոալիցիա կազմելու հարցը․ «Հրապարակ»

Չնայած իշխանական ՀՀԿ֊ն էլ, ՀՅԴ֊ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ,

Իշխանական կուլիսներում քննարկվում է իշխող ՀՀԿ֊ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, չնայած երկու կուսակցությունն էլ համառորեն հերքում են այդ փաստը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, մեզ հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները», ֊ նշում է թերթը:

«Հրապարակ»֊ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հրաժարվել է այդ հարցին պատասխանել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում