Home / Հայաստան / Այգեշատում կախված են գտել օրեր առաջ մահացած 12-ամյա աղջկա ազգականին. News.am

Այգեշատում կախված են գտել օրեր առաջ մահացած 12-ամյա աղջկա ազգականին. News.am

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում կախվել է օրեր առաջ ինքնասպանություն գործած 12-ամյա աղջկա հոր հորեղբոր որդին: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը: 

Նրա խոսքով՝ տղամարդը 47 տարեկան էր, եզդի համայնքի ներկայացուցիչ, դեպքը պատահել է նրա աներոջ տան նկուղում: Գյուղապետն ասել է, որ մահացողի դուստրը մոտ 3-4 տարի առաջ թունավորումից էր մահացել: Նրանից բացի, տղամարդը ունի երկու որդի, որոնցից մեկի մոտ առկա է հաշմանդամություն: «Դեռ ողբերգության մեջ էին էդ երեխայի ինքնասպանությունից հետո, մեկ ուրիշը մեջ եկավ»,-ասել է գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում գտել էին 12-ամյա աղջկա՝ կախված վիճակում։