Home / Ազգային ժողով / Փողոցը չլիներ, մեզ կուտեին․ զրույց Արամ Մանուկյանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փողոցը չլիներ, մեզ կուտեին․ զրույց Արամ Մանուկյանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հեղինակային հաղորդման հյուրն է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Անկախության կորստի և ռուսամետ քաղաքականության մասին

Էս տարիներին անկախության կորստի ճանապարհով ենք գնում։ Անընդհատ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը սկսեց իր լրիվ պրոռուսական քաղաքականությունը, ամենը տվեց ռուսներին, քաղաքականությունը տվեց ռուսներին, Ղարաբաղի ինքնուրույն գործոն լինելը տվեց ռուսներին, դա մեր անկախության կորստի գործընթացի ամենառեալ բաներն են։

Սահմանադրական փոփոխությունների մասին

Կտրուկ դեմ ենք սահմանադրության փոփոխություններին 2 պատճառով։ Նա, ով հայտ է ներկայացրել փոփոխելու, դրա իրավունքը չունի՝ էդ մեկ։ Երկրորդը՝ կիսապատերազմական վիճակը նախընտրում է նախագահական պետություն։

Կուսակցության մասին

Կուսակցություններից էդքան մի վախեցեք։ Եթե կուսակցությունն ազատ է, պրոբլեմ չկա։

Մարտի 1-ի մասին

Մարտի 1-ի էջը չի փակվել։ Եվրոպացիները, ՄԱԿ֊ը շահագրգռված են էդ հարցերը առաջ տանել, մերոնք ասում են՝ գործը փակված է։ Բայց Մարտի 1-ի գործը փակ չի, Հայաստանում կան ուժեր, որոնք այդ հարցում հետևողական են։

Պայքարի մասին

Մենք փողոցում էինք ուժեղ։ Բայց մենք հիմա փողոցը չենք դավաճանել։ Փողոցը չլիներ, մեզ այնտեղ կուտեին։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում