Home / Հայաստան / Հայաստանը ժամանակ է ձգում․ Ռիգայում ԵՄ֊ի հետ համաձայնագիր դժվար թե ստորագրվի․ «168 ժամ»

Հայաստանը ժամանակ է ձգում․ Ռիգայում ԵՄ֊ի հետ համաձայնագիր դժվար թե ստորագրվի․ «168 ժամ»

Մինչև Ռիգայի գագաթաժողովը մնացած երկու ամսում Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու հավանականությունը փոքր է․ ընդհանուր առմամբ, հնարավոր է այդ նպատակն իրականացնել, սակայն մանրակրկիտ աշխատանք է պահանջվում՝ հաշվի առնելով նաև ԵՄ֊ի 28 անդամների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Նա հավանական է համարել, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի՝ «մտքերի փոխանակման» գործընթացից առաջ չանցնելով, որպեսզի ավելորդ անգամ ցույց չտա, որ կրկին Մոսկվայից ստացված ցուցումներով է առաջնորդվում։

«Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան֊ԵՄ մերձեցման նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը գաղտնիք չէ։ Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին՝ ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են՝ խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին։ Այդպիսով, թե իրենց, թե ռուսների համար ավելի հարմար է պարզապես թույլ տալ, որ մինչև գագաթաժողով եղած ժամանակը ապառվի, որպեսզի սպառնալիքների վերաբերյալ ավելորդ անգամ չխոսվի», ֊ նշել է Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում