Home / Հայաստան / Բաքվի խաղերին Սաֆարովը կրակը չի վառելու, վստահեցնում է Սպորտի նախարարը

Բաքվի խաղերին Սաֆարովը կրակը չի վառելու, վստահեցնում է Սպորտի նախարարը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հերքել է այն լուրը, թե հունիսին Բաքվում կայանալիք եվրոպական խաղերի կրակը վառելու է հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Ղազարյանը նաև չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ֊ների տարածած այն լուրերը, թե Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցելու խաղերի բացման և փակման արարողություններին։

«Նախ՝ Օլիմպիական խարտիայի համաձայն, կրակը պետք է վառի նախկինում հանրահայտ մարզիկ, ու Սաֆարովի մասին լուրերը ուղղակի հիմնավորում չունեն։ Այս տեսակի բոլոր հարցերի պատասխանատուն ու որոշումներ կայացնողը ոչ թե Բաքուն է, այլ եվրոպական օլիմպիական կոմիտեն։ Ինչ վերաբերում է բացման և փակման արարողություններին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը, ապա այստեղ էլ միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի դրոշը մտնելու է Բաքվի ստադիոն։ Հակառակ պարագայում, բնականաբար՝ կհրաժարվենք Բաքու մեկնելու գաղափարից, քանի որ կխախտվեն Օլիմպիական սկզբունքները ու ոչ մեր պատճառով», ֊ մասնավորապես, ասել է նախարարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում