Home / Հայաստան / Պերմյակովի գործի մասին ռուս պաշտոնյայի կարծիքը չի գոհացնում Գյումրիի ավագանու անդամին

Պերմյակովի գործի մասին ռուս պաշտոնյայի կարծիքը չի գոհացնում Գյումրիի ավագանու անդամին

Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, տրիբունալը արտագնա կգա բազայի տարածք: Այս մասին մարտի 29-ին Ավետիսյանների գերեզման այցելելուց ու ծաղիկներ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «Ազատությունը»։ 

«Այսօր առանց ավելորդ կոմպլեմենտարության քննչական մարմինն իրականացրել է մեծածավալ աշխատանք: Միայն 4 հազար վկաներ են հարցաքննվել: Ռուսաստանի քննչական մարմինները շատ սերտ հանգործակցել են հայաստանյան քննչական մարմինների հետ և, արդեն կարելի է ասել այն մասին, որ հետաքննության մեջ որոշակի առաջաընթաց է արձանագրվել: Ես իրավասու չեմ խոսել այնպիսի բաների մասին, որոնք հասկանալիորեն նախաքննական գաղտնիք են հանդիասնում, բայց դատը կկայանա տեսանելի ապագայում: Ինչպես հայկական կողմն է խնդրել, դատը՝ զինվորական տրիբունալը տեղի կունենա այստեղ՝ Հայաստանի տարածքում, Գյումրիում, բնականաբար, դատավճիռը կլինի համարժեք», – «Ազատության» հետ զրույցում ասել է Սլուցկին:

Հարցին՝ դատավարությունը կընթանա բաց, թե՞ փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացել է պատասխանել, այդուհանդերձ նշեց՝ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրառադնալով ռուսաստանցի պատգամավորի հայտարարությանը, ասել է․ «Սլուցկի կոչեցյալները մեզ 3-րդ, 4-րդ սորտի տե՞ղ են դրել, կոնֆետ եք մեզ տալի՞ս: Իր կարծիքն էլ ասում է, որ դատը պետք է բաց լինի: Իսկ օրենքներ չկա՞ն: Այ Սլուցկի, ի՞նչ խնդրելու մասին է խոսքը: Երբ իշխանությունները երկրի գլխին չէ, սլուցկիները կգան այսպես զառանցանքներ կանեն: Խնդիրն այն է, որ Հայաստանը սեպտեմբերի 3-ից (նկատի ունի 2013թ․ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը֊խմբ․) կորցրել է իր ինքնիշխանությունը: Սա դրա արդյունքն է»:

Նշենք նաև, որ 102-րդ ռազամաբազայի անձնակազմից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել: