Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականը զոհված զինվորների մայրերին խնդրել է «հակառակորդի ջրաղացին ջուր չլցնել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ֊ականը զոհված զինվորների մայրերին խնդրել է «հակառակորդի ջրաղացին ջուր չլցնել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բանակում զոհված զինվորների ծնողները սպասում են Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տարեկան զեկույցին, որն ընդգրկվել է ԱԺ օրակարգում: Մայրերը ցանկանում են տեսնել՝ ինչպես է դատախազը պատճառաբանելու իրենց որդիների սպանությունների գործերը չբացահայտելը և արդյո՞ք բանակում տեղի ունեցող հանցագործությունների հարցը բարձրացնելու են ԱԺ պատգամավորները:

Հարցի քննարկմանն ընդառաջ՝ զինվորների ծնողներն այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիայից հետո գնացել են ԱԺ։ ՀՀԿ֊ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը և Տաճատ Վարդապետյանն անցել են մայրերի կողքով՝ ոչինչ չհարցնելով և չասելով: Ալեքսանյանը ԱԺ֊ի մուտքի դիմաց կանգնած մուրացկանին 10 000 դրամ է տվել, վերջինս խաչակնքվել է և խոնարհվել, իսկ Ալեքսանյանը հեռացել է:

Մուտքի մոտ ծնողներին հանդիպած ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լսել է մայրերին: Նա ասել է, որ ոչ մի խոսքով չի կարող սփոփել որդի կորցրած ծնողների վիշտը և գիտի, թե դա ինչ ցավ է, քանի որ իր մորաքրոջ որդին ևս բանակում է մահացել:

«Ես ուղղակի կարող եմ խոստանալ, որ ձեր անունից հարցը կբարձրացնեմ, երբ գլխավոր դատախազը ներկայացնի իր զեկույցը»,-ասել է Ֆարմանյանը:

Նա խնդրել է չընդհանրացնել դեպքերը, չհամեմատել սահմանին տեղի ունեցած միջադեպերը կանոնադրական հարաբերությունների խախտումների հետ՝ «մեր բոլորի ընդհանուր հակառակորդի ջրաղացին ջուր չլցնելու համար»: 

1mayrer 2mayrer