Home / Հայաստան / Դոնեցկից բերված ամրանները հայաստանցի արտադրողին սնանկացման եզրին են հասցրել․ «ՀԺ»

Դոնեցկից բերված ամրանները հայաստանցի արտադրողին սնանկացման եզրին են հասցրել․ «ՀԺ»

Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:

«Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում», ֊ գրում է թերթը:

Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: «ՀԺ»֊ն նշում է, որ ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար հայաստանյան արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում