Home / Հայաստան / Ռուսական շուկան չկորցնելու համար «Կիլիկիա» գարեջուրը շարունակում են վնասով արտահանել․ «Ժողովուրդ»

Ռուսական շուկան չկորցնելու համար «Կիլիկիա» գարեջուրը շարունակում են վնասով արտահանել․ «Ժողովուրդ»

«Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի հետևանքով մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար և ծախսատար:

Ըստ Հայրյանի՝ դեռևս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատ, մոտ 25 տոկոսով: «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքերով՝ ներքին շուկայում ևս սպառման ծավալները նվազել են:

«Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա ևս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,- թերթին ասել է Հայրյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում