Home / Հայաստան / Կառավարությունը պրոբացիայի կիրառմանը հավանություն տվեց, բայց ներդրման հարցում չի շտապելու

Կառավարությունը պրոբացիայի կիրառմանը հավանություն տվեց, բայց ներդրման հարցում չի շտապելու

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» հայեցակարգին, նշում է ՀՀ կառավարության կայքը։

Պրոբացիայի կիրառումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունն ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է:

Ըստ հայեցակարգի, այդպիսի ծառայություն է ստեղծվելու ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակության մասնակիցների մի մասն այն կարծիքի էր, որ պրոբացիայի սկզբունքները պետք է ներդնել ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ հարցը դեռ քննարկվելու է և որևէ հրատապ որոշում չի կայացվելու:

«Կարծում եմ, որ այս ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա հիմք չի տալիս, որ մենք շտապենք և սխալ թույլ տանք: Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը և այն տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում», – նշել է վարչապետը: