Home / Հայաստան / Ծառուկյանի մոր ընկերուհուն ձերբակալել են պատգամավորի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով

Ծառուկյանի մոր ընկերուհուն ձերբակալել են պատգամավորի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով

Երեկ երեկոյան ձերբակալվել է և էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ»֊ի թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։

«Հորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա», ֊ ասել է փաստաբանը։

Այն հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը բացսական պատասխան է տվել։

Ուշ երեկոյան ՁՊՎ-ում Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով թերթին հայտնել է, որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Զոհրաբյանը չի կարծում, որ Ենոքյանին ձերբակալելը ճիշտ որոշում է և ասել է, որ անպայման դիմելու են նրան ազատ արձակելու պահանջով։ Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ քննվում է քրեական գործը, թերթին մինչև ուշ գիշեր որևէ պարզաբանում այդպես էլ չեն տվել։ 

Լուսանկարը՝ aravot.am