Home / Հայաստան / Ջերմուկում կբացվի վարչապետի խորհրդականին և Սերժ Սարգսյանին պատկանող հյուրանոցը․ «Ժողովուրդ»

Ջերմուկում կբացվի վարչապետի խորհրդականին և Սերժ Սարգսյանին պատկանող հյուրանոցը․ «Ժողովուրդ»

Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Հայաթ» հյուրանոցային համալիրի բացումը կկայանա մայիսի 29-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթն ընդգծում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, ըստ լուրերի, մասնաբաժին ունի դրանից։

«Այդ հյուրանոցի կառուցման համար 2009-ին բազմաթիվ հաստաբուն ծառեր հատվեցին։ Այն կունենա 80 տարբեր կարգի համարներ, սպա֊կենտրոն, ջրաբուժարան և այլն», ֊ նշում է «Ժողովուրդ»֊ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում