Home / Հայաստան / Ռուսաստանը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրին

Ռուսաստանը հավանություն է տվել Ռուս-հայկական համալսարանի մասին համաձայնագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Այդ մասին ասված է Ռուսաստանի կառավարության կայքում

«Համաձայնագրի ստորագրումը կնպաստի մարդասիրական ոլորտում ռուս֊հայկական կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդմանը», ֊ ասված է հաղորդագրության մեջ:

Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Առաջին երեք տարիների ընթացքում իրականացվում է հայոց լեզվի խորացված ուսուցում: