Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի աչքը հեռացրել են․ «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի աչքը հեռացրել են․ «ՀԺ»

Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարումմասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը:

Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան վերականգնել աչքի տեսողությունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեկ շաբաթ չէր ներկայանում ոստիկանություն վկայություն տալու համար, ապա անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին, թե մարզպետի որդին արդեն հեռացել է երկրից։

«ՀԺ»֊ն գրում է, որ, այնուամենայնիվ, մայիսի 16-ին, Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին, հարցաքննվել և շուտով ազատ արձակվել՝ պահպանելով իր վկայի կարգավիճակը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում