Home / Հայաստան / Ումից և որքանով է ՀԷՑ֊ն էլեկտրաէներգիա գնում (աղյուսակ)

Ումից և որքանով է ՀԷՑ֊ն էլեկտրաէներգիա գնում (աղյուսակ)

Որ ընկերություններից և որքանով է ՀԷՑ֊ը էլեկտրաէներգիա գնում, որքանով են այդ ընկերությունները ցանկանում բարձրացնել սակագինը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն այդ ամենը ներկայացնում է մեկ աղյուսակում։

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ինչպես նաև Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրողները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացրել սակագների թանկացման շուրջ 15 հայտ:

Այդ հայտերով Հայաստանի Էլեկտրական ցանցերը մտադիր են սպառողներին մատակարարվող հոսանքը թանկացնել շուրջ 17 դրամով, իսկ արտադրողներն առաջարկել են ՀԷՑ-ին մատակարարվող մեկ կիլովատ/ժամի գինը թանկացնել շուրջ 6 դրամով:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» փորձագետ Կարեն Վարդանյանը աղյուսակ է կազմել, որում թվարկված են էլեկտրաէներգիա բաշխողների, արտադրողների և տեղափոխողների ներկա սակագները, հայտով առաջարկվող սակագները, սեփականատերերը, ինչպես նաև մի շարք այլ տեղեկություններ:

1

2