Home / Հայաստան / Կապանի բենզալցակայանի հրդեհից տուժածներից մեկը մահացել է․ հարուցվել է քրեական գործ

Կապանի բենզալցակայանի հրդեհից տուժածներից մեկը մահացել է․ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 30-ին Կապանի Գործարանային փողոցի 1/1 հասցեում գործող բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 2 անձ՝ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Հրայր Սարգսյանը և Կապան քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանն այրվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Տուժածներից Կարապետյանի մոտ ախտորոշել են «ամբողջ մարմնի թերմիկ այրվածք», նա մայիսի 31-ին տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 2-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, մահացել է։

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, քրեական գործ է հարուցվել բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Նշենք, որ մայիսի ընթացքում պայթյուններ և հրդեհներ են գրանցվել Հայաստանի մի քանի գազալցակայաններում, որոնց հետևանքով 3 մարդ է զոհվել։