Home / Հայաստան / Հայաստանում էլէներգիայի սպառումը նվազել է․ «ՀԺ»

Հայաստանում էլէներգիայի սպառումը նվազել է․ «ՀԺ»

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բնակչությունն ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում սպառվել է 549 միլիոն կիլովատ էլէներգիա, մինչդեռ անցյալ տարի՝ 608 միլիոն։ Թերթն ընդգծում է, որ սպառումը նվազել է 9.7 տոկոսով և դա կապում է թե՛ բնակչության գնողունակության նվազման, թե՛ էլէներգիայի սակագնի բարձրացման հետ։ Էլէներգիայի 1 կիլովատը նախորդ տարվա առաջին եռմասյակում մոտ 4 դրամով էժան է եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում