Home / Հայաստան / Ոչ մի մարմին մեքենաների գազի բալոնների փորձաքննության համար պատասխանատվություն չի կրում․ «Ժողովուրդ»

Ոչ մի մարմին մեքենաների գազի բալոնների փորձաքննության համար պատասխանատվություն չի կրում․ «Ժողովուրդ»

Հայաստանում չկա մի մարմին, որը պատասխանատվություն է կրում ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնների փորձաքննության համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ անդրադառնալով մայիսին Հայաստանի տարբեր գազալցակայաններում հնչած պայթյուններին։

Թերթը նշում է, որ ավտոմեքենաների գազի համակարգերի շահագործման տեխնիկական անվտանգության և սարքին լինելու հանգամանքն ամբողջությամբ թողնված է վարորդների խղճին, իսկ տեխզննման կտրոնները, որ մեքենաների վրա փակցված են, ձևական բնույթ ունեն:

«Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների վրա տեղադրվող գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն, և մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն երկու տարին մեկ այն ստուգել: Բայց մարդիկ տարիներով շահագործումեն բալոնները՝առանց պատկերացում ունենալու, թե որքանով է այն անվտանգ: Ավելին՝ փաստն այն է, որ գազի բալոնները պայթում են լիցքավորման ժամանակ, իսկ, որպես կանոն, վարորդներն այդ ժամանակ անվտանգ հեռավորության վրա են լինում, և տուժում են գազալցակայանների աշխատակիցները», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում