Home / Հայաստան / Բանկերը լուրջ խնդիրներ ունեն գրավադրված անշարժ գույքի իրացման հարցում․ «ՀԺ»

Բանկերը լուրջ խնդիրներ ունեն գրավադրված անշարժ գույքի իրացման հարցում․ «ՀԺ»

Հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցի առնչությամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվազում է օր-օրի:

«Ի հեճուկս պաշտոնական վիճակագրության, ըստ որի անշարժ գույքի գինը անցած տարվա ընթացքում չի նվազել, բանկերում նշում են, որ նվազում կա և բավականին էական մոտ 15-20 տոկոս: Բայց խնդիրը ոչ այնքան գնի նվազումն է, որքան այդ գույքի համար գնորդ գտնելը։ Այս պահին դեռ իրավիճակը կրիտիկական չէ, բայց անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազումը այնքան շեշտակի է, որ շուտով դա կհանգեցնի գների է՛լ ավելի նվազման: Բանկերում սպասումներ կան, որ ամենածանր շրջանը կսկսվի այս տարվա աշնանը, երբ մի կողմից կավելանան «չաշխատող վարկերի» ծավալները, մյուս կողմից՝ կբարդանա գրավի տակ մնացած անշարժ գույքը ընդունելի գներով վաճառելու և դրանով վարկը փակելու հեռանկարը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում