Home / Հայաստան / Արմաշ գյուղում դժգոհության ալիք է բարձրացել․ ցորեն աղալը կրկին թանկացել է․ «Հրապարակ»

Արմաշ գյուղում դժգոհության ալիք է բարձրացել․ ցորեն աղալը կրկին թանկացել է․ «Հրապարակ»

Արարատի մարզի Արմաշ գյուղում դժգոհության ալիք է բարձրացել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Դրա պատճառը, թերթի տեղեկություններով, այն է, որ Արմաշ գյուղի հայտնի ալրաղացում, որը սպասարկում է մոտ 5 տասնյակ գյուղերի բնակիչների, կամայականորեն բարձրացրել են ցորենն աղալու գները։ Դեռևս նախորդ աշնանն ալրաղացի տերը 1 տոննա ցորենն աղալու համար 11 հազար դրամ նախկին գինը դարձրել էր 16 հազար։ Տեսնելով, որ հաճախորդների հոսքը չի դադարում, նա աղալու գինը դարձրել է 24 հազար դրամ։ Գյուղացիներից շատերը տհաճ անակնկալի է են եկել, և ստիպված են եղել գնալ Արտաշատ, որն Արմաշից բավական հեռու է։

Թերթը նշում է, որ ալրաղացի սեփականատերը չի կարողացել հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է գինը կրկին բարձրացրել։ Արմաշցիները հույս ունեն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ մարզի պատգամավորները կժամանեն հանդիպումների ու իրենք կբարձրացնեն այդ խնդիրը։ «Հրապարակ»֊ը նշում է, որ արմաշցիները մարզային իշխանությունների հետ վաղուց հույսեր չեն կապում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում