Home / Հայաստան / Ղարաբաղում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ղարաբաղում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Գենադիի Մելքոնյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն ը։ Դեպքի մանրամասները չեն հաղորդվում։

ՀՀ քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 110֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։ Ըստ քննիչների նախնական վարկածի, Մելքոնյանն իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի շրջանում հասցրել է մահացու վնասվածք։