Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։ Մինչ այդ Մովսես Հակոբյանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն էր։

Նոր պաշտոնում Հակոբյանը փոխարինել է գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին։

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում նշում է, որ, ըստ տարածված լուրերի, Լյովա Մնացականյանը նշանակվելու է ԼՂՀ Պաշտպանության նախարար։ Թերթը նշում է նաև, որ քաղաքական շրջանակներում լուրեր կան, թե Մովսես Հակոբյանը նշանակվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանալու է այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը։