Home / Հայաստան / Թուրքական բանակը հայերի ու քրդերի դեմ կայքեր էր ստեղծում․ նախկին գնդապետ

Թուրքական բանակը հայերի ու քրդերի դեմ կայքեր էր ստեղծում․ նախկին գնդապետ

Նախկին թուրք գնդապետ Դուրսուն Չիչեկը, ով տարիներ առաջ բանտարկվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը տապալելու ու գիտնական և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին հեղինակազրկելու մեղադրանքով, խոստովանել է, որ 2000-ական թթ. սկզբներին թուրքական բանակն իսկապես գործարկել է կայքեր՝ կառավարությանը, Գյուլենական շարժմանը, ինչպես նաև քրդերին ու հայերին հեղինակազրկելու նպատակով, հայտնում է Today's Zaman կայքը։ 

42 կայքերի մեծ մասը փակվել է 2007 թվականին, սակայն դրանց վերաբերյալ հետաքննություն սկսվել է միայն 2011֊ին, երբ ձերբակալվել է բանակի առնվազն 22 ներկայացուցիչ, այդ թվում՝ գեներալներ։ Նախկին գնդապետ Չիչեկը, ով այժմ Ժողովրդա֊հանրապետական կուսակցության պատգամավոր է, գլխավոր կասկածյալների թվում էր։

Երեքշաբթի՝ հունիսի 16֊ին, Չիչեկը լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ կայքերի վերաբերյալ նախկինում հրապարակված փաստաթղթի իսկությունը՝ նշելով, որ դրան հավանություն էր տվել ռազմական հետախուզության պետ Իսմայիլ Հաքքի Փեկինը, ով ավելի վաղ Չիչեկին մեղադրել էր վարկաբեկման ծրագիրը նախաձեռնելու մեջ։ 

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2011 թվականի գործով ներկայացված էր որպես տուժող կողմ, հետագայում այն անվանել է «[Գյուլենական շարժման կողմից]  նախաձեռնված ծրագիր»։ 

Չիչեկն իր հայտարարությունն արել է ի պատասխան Փեկինի՝ քարոզչական կայքերի վերաբերյալ նախկին գնդապետին ուղղված քննդատության։ Չիչեկն ասել է, որ գեներալ Փեկինը կարող էր հավանություն չտալ փաստաթղթին, եթե դրա վերաբերյալ վերապահումներ ուներ։