Home / Հայաստան / Գագիկ Խաչատրյանն ուզում է փոխել օրենքը նոր վարկեր վերցնելու համար․ «ՀԺ»

Գագիկ Խաչատրյանն ուզում է փոխել օրենքը նոր վարկեր վերցնելու համար․ «ՀԺ»

ՀՀ «Պետական պարտքի մաիսն» օրենքում ՀՀ կառավարության վերջերս ներկայացված նախագիծը դժգոհություն է առաջացրել տնտեսական բլոկի նախարարությունների միջին օղակներում աշխատող պրոֆեսիոնալների շրջանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Կառավարության ներկայացրած նախագծով՝ պետական պարտքի հասկացությունից հանվում է ՀՀ կենտրոնական բանկի պարտքը, ինչը հնարավորություն է տալիս նոր պարտքեր ներգրավել։ Գործող օրենքով ՀՀ պետպարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ֊ի 60 տոկոսը, իսկ առաջարկվող փոփոխությամբ այդ սահմանափակումը կգործի միայն կառավարության պարտքի դեպքում։

Թերթի տեղեկություններով՝ այդ փոփոխության «գաղափարական հայրը» անձամբ ՀՀ Ֆիննախարար Գագիկ Խաչատրյանն է։ Ներքին քննարկումների ժամանակվերջինս իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ տնտեսական փլուզումը կանխելու և որոշակի դրական ցուցանիշներ ունենալու միակ տարբերակը նոր խոշոր վարկեր ներգրավելն է, ինչին խոչընդոտում է պետպարտքի մասին օրենքով նախատեսված սահմանափակումը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում