Home / Հայաստան / Ծննդատանը սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ծննդատանը սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հանրապետական հիվանդանոցում այսօր տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Հայկ Վարդանյանն այցելել է հիվանդանոցում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, որի ժամանակ կրակել է նրա վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։

Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը՝ ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել է 3 քննիչ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։ Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ կատարված հանցագործության շարժառիթները, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։