Home / Տեսանյութեր / Լեյտենանտը մահացել է հրազենային վնասվածքից․ ՀՀ ՊՆ

Լեյտենանտը մահացել է հրազենային վնասվածքից․ ՀՀ ՊՆ

Հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է քննություն։

ՊՆ֊ն կատարվածի առնչությամբ այլ մանրամասներ չի հայտնում։