Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 5-ին` 01:55-ի սահմաններում, Բերձոր (Լաչին) -Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներ 26-ամյա Սասուն Զիրոյանը և 28֊ամյա Մարատ Թադևոսյանը (ծնվ. 1987թ.)։ 23-ամյա Ալիկ Պետրոսյանը և Սարգիս Գևորգյանը (տարիքը նշված չէ) ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։