Home / Հայաստան / Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անսպասելի ստուգումներ են սկսվել․ ՌԴ ՊՆ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անսպասելի ստուգումներ են սկսվել․ ՌԴ ՊՆ

Անսպասելի ստուգումներ են սկսվել Հայաստանում տեղակայած ռուսական ռազմաբազայում։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի՝ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը՝ զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ֊լեյտենանտ Իգոր Տուրենյուկի գլխավորությամբ, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտական պատրաստականության անսպասելի ստուգումներ։ Ստուգումների ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի «Էրեբունի» ավիացիոն բազայի ու ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորի հերթապահ ուժերի մարտական պատրաստականությունը»,֊ ասված է հաղորդագրության մեջ։