Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի մերձավորը հարձակվել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա․ Pastinfo.am

Սյունիքի մարզպետի մերձավորը հարձակվել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա․ Pastinfo.am

Այսօր, ժամը 03.00-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա։ Այն գտնվում է Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում։ Հարձակվողները կոտրել են խանութի ապակիները, դռները։ Այս մասին գրում է Pastinfo.am-ը:

«Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է»,- գրում է կայքը:

Armlur.am-ի տեղեկություններով` Զարզանդ Նիկողոսյանն արդեն ձերբակալվել է։  

Նշենք, որ Զարզանգ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականն է: 2013-ին Նիկողոսյանը Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ, ձերբակալվել էր մարզպետի տան մոտ կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Այդ օրը սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ Հետագայում քննիչի որոշմամբ Խաչատրյանն ու Նիկողոսյանն ազատ էին արձակվել: Քննիչը ապացուցված էր համարել, որ նրանք ինքնապաշտպանվում էին, իսկ սպանության փորձ էր կատարում հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվողներից մեկը Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է՝ Արա Բուդաղյանը։

Լուսանկարը՝ shamshyan.com