Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողների հավաքը մարդաշատ չէր. Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողների հավաքը մարդաշատ չէր. Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

Այսօր Ազատության հրապարակում էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների հրավիրած հանրահավաքը մարդաշատ չէր: Հրապարակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, մինչդեռ հարակից հատվածներում հանրահավաքի մասնակիցներից ավելի մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացվել, բերվել էր զրահատեխնիկա, Ազատության հրապարակի մոտ տասնյակ ոստիկանական մեքենաներ էին կայանված: 

Հավաքի կազմակերպիչներից մեկը, «Ժառանգություն» կուսակցության և երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, հայտարարել է, որ դադարեցնում է երկուշաբթի սկսած հացադուլը։ Այն ժամանակ նա հացադուլ էր հայտարարել՝ խնդրելով մարդկանց միանալ իրենց պայքարին: Այսօր պայքարի այդ միջոցը դադարեցնել նրան խնդրել են ընկերները, հանրահավաքի մասնակիցները։

«Ես դադարեցնում եմ հացադուլը, բայց հրապարակներն ու փողոցները ազատ չենք թողնելու»,- հայտարարել Է Սանասարյանը:

Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները մտադիր են հաջորդ շաբաթ ևս մեկ հանրահավաք հրավիրել: