Գլխավոր / Հայաստան / Հայաստանում անհնարին Մայդանի գլխավոր նվաճումը

Հայաստանում անհնարին Մայդանի գլխավոր նվաճումը

Հոդված՝ Առանց Բաղրամյանի

Հեղինակ՝ Վադիմ Դուբնով

Տպագրվել է՝ «Էխո Կավկազա» կայքում 

— Երևանի Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելուն հետևած շաբաթը հավերժության դեր խաղաց, որն իսպառ թաղեց տեղի ունեցածի մասին որևէ հիշողություն։ Մի քանի օր անց պողոտայում ամեն ինչ այնպես էր, ինչպես կար, կարծես՝ ոչինչ էլ չէր պատահել, կարծես՝ ոչ ոք Մայդանով ու Պետդեպով չէր վախեցրել ու պատմական ամրության փորձարկման չէր ենթարկվել ռուս֊հայկական եղբայրությունը։

Ընդհանրապես, Հայաստանում ցանկացած քաղաքական փոթորիկ շուտով ստիպում է ժպտալ նույնիսկ նրանց, ում մոտ ի սկզբանե քաղաքական ինքնահեգնանքի ընդունակություն չէր էլ նկատվում։ Իսկ ներկայիս համընդհանուր ոգևորությունն անգամ ծաղրերգության որոշակի երանգներ ստացավ․ քաղաքացիական համերաշխությունն ընդամենը տոն էր, իսկ տոնը հավերժ չի կարող շարունակվել։ Ապաարգելափակված պողոտայով կրկին ընթանում են երթուղայիններ, և դա հիանալի է․ իսկ էլեկտրաէներգիայի հարցը՝ կռիվ հողմաղացների դեմ։

Ցանկացած սոցիալական խնդիր ունի քաղաքական արմատներ, հատկապես երկրներում, որտեղ կարգը սահմանված է «մեր ձևերով»։ Հայաստանում, սակայն, անկախության բոլոր տարիների ընթացքում չի կառուցվել որևէ նավթամշակման գործարան, ու դիտորդների վարկածները, որոնք ենթադրում են՝ դա պատահական չէ, բնավ դավադրության տեսություններ չեն։ Նավթամթերքի մի մասը Հայաստանն ստանում է ծովով՝ Վրաստանի միջով, մյուս մասը, առանց բենզինի, Իրանից։ Բոլոր առաքումները, իհարկե, մոնոպոլիզացված են․ ո՞ւմ է պետք նավթամշակման գործարանը։

Սա միայն մի օրինակն է հայաստանյան տնտեսության գլխավոր ձեռքբերման՝ դրա տոտալ մոնոպոլիզացման, որի դասավորվածությունից կարելի է իմանալ ողջ ներքին քաղաքականությունը, ընդ որում՝ անվանապես։ Ջրային պաշարները Հայաստանի պոտենցիալ էներգետիկայի համար բավարար են, փոքր ՀԷԿ֊երը տեղ֊տեղ գործում են․ դրանք, սակայն, երևույթ չեն դառնում, և հին ամբարտակները չեն վերականգնվում, քանի որ այդ գործընթացը վերահսկողների շահերի հավասարակշռությունը պահպանված է, իսկ դա քաղաքական կայունության երաշխիք է․ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել։

Այլ հարց է, եթե մոնոպոլիզացվեր ինչ֊որ հայկական Սիլիկոնյան հովիտ․ նման պարագաներում մոնոպոլիզացվում են երեկչէառաջինօրվա նվաճումները, ու Սիլիկոնյան հովիտներն այդ դեպքերում նման են, լավագույն դեպքում, Սկոլկովոյին։

Իսկ քանի որ սա Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, հեղափոխությունը, հատկապես՝ սոցիալական բնույթի, վերածվում է «հեփփենինգի», իսկ քաղաքացիական դիրքը՝ դրա կիսաանպատժելի դրսևորումից հաճույք ստանալու միջոց է, այլ ոչ թե խաղի կանոնները փոխելու մեխանիզմ։

Ու հենց այս պատճառով, ոչ միայն ավանդույթի, ինչ֊որ երևելի մայդանա֊հակառուսաստանյան երևույթ, ինչպես վախեցնում էին եղբայրության պաշտպանները, Հայաստանում հնարավոր չէ։ Բոլորը հասկանում են, որ ամեն ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա՝ ծիծաղելի մականուններով հայաստանցի օլիգարխների շրջանում, այլ ոչ՝ գաղութների հարցերով ռուսաստանյան վարչություններում։ Ուստի, ռուսաստանյան ազդեցության մասին խոսելն անիմաստ է։

Հնարավոր է, սակայն, հենց այս բացահայտումն աստիճանաբար դառնա անհնարին Մայդանի գլխավոր ձեռքբերումը։

Կրեմլի ամեն արածին հավանություն տալու ու սատարելու սովորությունը նախկինի պես իռացիոնալ է ու, կարծես, հայաստանյան նյութափոխանակության մի մասը։ Հետո գալիս է իմպրովիզացիաների հարցը, երբեմն՝ բավական զավեշտալի, հիմնված հարևան֊թշնամիների հանդեպ թշնամանքի անխուսափելի էպոսի վրա, որոնցից մի քանիսը, ընդ որում, առևտրային շրջանառությունում զբաղեցնում են ոչ վերջին տեղը։ Մի խոսքով՝ գիտակցության հեղափոխություն չպետք է ակնկալեն ոչ հեղափոխականները, ոչ հակահեղափոխականները։

Որևէ հեղափոխություն չի էլ պահանջվում։ Ընդամենը հարկավոր է հարցը տալ բարձրաձայն։ Չէ՞ որ բելառուսները նույնպես շատ երկար ժամանակ ու իռացիոնալ կերպով իրենց համարում էին հավերժ եղբայրներ ու դաշնակիցներ։ Լուկաշենկոն իր ինքնատիպություններով լավ սրեց հարցը, որն, այլապես, այդպես էլ կշարունակեր լողալ լուռ ու հնազանդ բելառուսական օդում։ Սրեց, ու բացահայտվեց անսպասելին։ Արժե մտածել ընտելականի մասին, հասկանալ, որ այն տեսիլքի նման չի անհետանում։ Ոչ, ուղղակի պարզվում է, որ այն այնքան էլ կարևոր չէ, որքան՝ թվում էր։ Կա֊կա։ Ասենք՝ բելառուսների մեծ մասը նախկինում, ու այժմ էլ երբեմն, կախված, ընդ որում, զամբյուղում ապրանքների գներից, Արևմուտքը համարել է թշնամի։ Ու ի՞նչ։ Ասենք՝ Հայաստանում երկրպագում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը, ընդ որում, ոչ այնպես, ինչպես ի սկզբանե․ ի՞նչ է դրանից փոխվում նրանց կամ ԴԺՀ֊ի կյանքում։

Ընդհանրապես, պատմական առասպելը հազվադեպ է համահունչ իրականությանը, բայց կարևորի ու անկարևորի գիտակցությունը երբեմն ավելի արդիական է, քան ճշմարտության կամ խաբեության ըմբռնումը։ Ռուսաստանի հանդեպ սիրո աշխարհաքաղաքական ակումբները կարող են Երևանում ամենօրյա ռեժիմով հանդիպումներ անցկացնել, իսկ բնակիչը կարող է դարերով ապրել Մոսկվայից փոխանցումների հաշվին։ Ժամանակը, սակայն, գնում է, ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու Ռուսաստանի հետ բարեկամության առասպելը գնալով ավելի ու ավելի է համարվելու համակարգային ու համակարգածին․ Եվրատեսիլի ժամանակ, սակայն, մոսպոպսան կարող է միշտ այստեղից ձայներ ակնկալել։ Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես սովորությունը, առանց անհետանալու, կդառնա այնքան անհետաքրքիր, որպեսզի դրան այլևս չհղվեն ոչ միայն նախագահները, այլև՝ լրագրողները։ Երբ, սակայն, դա տեղի ունենա, հնարավոր է՝ ոչ ոք անգամ չնկատի։ Ինչպես, ի դեպ, Բելառուսում։