Home / Տեսանյութեր / Ոստիկանությունն ակցիայից հետո բերման ենթարկվածին չի բացատրել՝ ինչ գույքի մասին է խոսքը

Ոստիկանությունն ակցիայից հետո բերման ենթարկվածին չի բացատրել՝ ինչ գույքի մասին է խոսքը

էլետրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հունիսի 19-ին Ազատությաւն հրապարակում անցկացված բողոքի ակցիայից հետո Սարյանի պուրաիկից բերման ենթարկված Անտոն Իվչենկոն դեռևս անցյալ ամիս հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով ներկայացնել բերման ենթարկելու հիմքերը։

Epress.am֊ի հետ զրույցում Իվչենկոն ասել է, որ երեկ ոստիկանությունից պատասխան է ստացել, թե իրեն բերման էին ենթարկել ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Ոստիկանության պատասխանում չի նշված՝ ինչ գույքի վնասման մասին է խոսքը: Միայն նշված է, որ 3 ժամվա ընթացքում կասկածանքը չի հաստատվել, և ես ազատ եմ արձակվել»,- ասել է Անտոն Իվչենկոն:

Բերման ենթարկվելիս՝ Իվչենկոյին և Հայկ Սարգսյանին, քաղաքացիական հագուստով ոստիկանները չէին տեղեկացրել՝ ինչու են բաժին տանում, բռնություն էին գործադրել են՝ նրանց կամքին հակառակ մեքենա նստեցնելով: Բաժնում բերման ենթարկվածները պահվել են 2 ժամ, նրանց հետ բաժին էին տարվել նաև ակցիայի մասնակիցներին պատկանող 4 անարխիստական դրոշները, որոնք հետագայում չեն վերադարձվել:

Նույնպիսի կասկածանքով հունիսի 20-ին բերման էր ենթարկվել նաև Մուրադ Վարձելյանը, ով ևս նախորդ օրը մասնակցել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային: Վարձելյանին, սակայն, տեղում հայտնել էին, որ նա բերման է ենթարկվել ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու գործով:

Հունիսի 19-ի բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Դանիել Իոաննիսյանին ոստիկանները փորձել էին բաժին հրավիրել այն հիմնավորմամբ. թե իր մեքենան գտնվում է հետախուզման մեջ: Իոաննիսյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրույցից հետո ոստիկանները, ովքեր չէին ներկայացել, ասել էին, թե շփոթել են մեքենան և հեռացել էին:

Իոաննիսյանը ևս դիմել էր ոստիկանություն՝ պարզելու այդ ոստիկանների անունները և խնդրելով բացատրել, թե ինչ հետախուզվող մեքենայի հետ էին շփոթել իր մեքենան: Իոաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունը 30-օրյա ժամկետում չի պատասխանել իր հարցմանը, և այժմ ինքը դիմել է դատարանը: Տեղեկատվությունը չտրամադրելու վերաբերյալ գործը ընդունվել է վարչական դատարան՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի վարույթ: