Home / Հայաստան / Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ

Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել․ ՊՆ

Օգոստոսի 12-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ պաշտոնական աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել չճանաչված ԼՂՀ արևելքում տեղակայցված զորամասերից մեկի մարտական հենակետում։

Երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ֊ադրբեջանական և ղարաբաղա֊ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներ են գրանցվում, մասնավորապես, օգոստոսի 11-12 գիշերը միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են 109 ական։