Home / Հայաստան / Արսեն Ավետիսյանի եղբայրը պատմել է՝ ինչպես էին գործարարին ծեծում Ռուբեն Հայրապետյանի մոտ. yerkir.am

Արսեն Ավետիսյանի եղբայրը պատմել է՝ ինչպես էին գործարարին ծեծում Ռուբեն Հայրապետյանի մոտ. yerkir.am

«Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը, yerkir.am-ի հետ զրույցում պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եղբորը հանդիպել է Ֆուտբոլի ակադեմիայում և այնտեղ էլ վերջինիս ծեծի ենթարկել:

«Ես տեղյակ էի, որ եղբայրս Հայրապետյան Ռուբենի հետ հանդիպում ուներ ֆուտբոլի ակադեմիայում: Քեռուս տղայի հետ գնացել ա էդ հանդիպմանը, քեռուս տղան սպասել ա մեքենայի մեջ, եղբայրս մենակ իջել ա: Իմ եղբոր պատմելով՝ լողավազանի բացօթյա սրճարանում խոսակցություն ա գնացել, իրար հետ խոսելուց շատ քիչ հետո ոտքի ա կանգնել Ռուբեն Հայրապետյանը, եղբորս ձեռից բռնելով ասել ա՝ «Սրան հլը քաշեք ստեղ», հենց էդ ընթացքում սկսել են հարվածել», – ասել է Արտյոմ Ավետիսյանը և հավելել, որ կոնկրետ չգիտի քանի հոգով են եղել, բայց այն, որ Ռուբեն Հայրապետյանի հրահանգից հետո են եղբորը ծեծի ենթարկել` միանշանակ է:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: