Գլխավոր / Տեսանյութեր / Գաղութատիրությունը վրայիցս թափվում էր․ Մոսկվացի նկարիչը Երևանում

Գաղութատիրությունը վրայիցս թափվում էր․ Մոսկվացի նկարիչը Երևանում

Ռուսաստանցի արվեստագետ և համադրող Վիկտորիա Լոմասկոն Հայաստանում անցկացրած երեք շաբաթը եզրափակեց օգոստոսի 17-ին «Մոսկվա֊Բիշքեկ֊Երևան» ցուցահանդեսով ԱԺԶ արտ-տարածքում։

Epress.am֊ի լրագրողների հետ զրույցում Լոմասկոն խոսեց Հայաստանի ու Ղրղզստանի և իր ունեցած գաղութարարային կարծրատիպերի մասին, ասաց, որ չի հետաքրքրվում Վենետիկի Բիենալեյով, պատմեց, թե ինչ թեմաներն են գտնվում իր ուշադրության կենտրոնում։ Ստորև ներկայացված հարցազրույցը զուգորդվում է հայերեն թարգմանությամբ։ 

1lomasko

Վիկտորիա Լոմասկոն (ծ. 1978թ.) 2003թ. ավարտել է Տպագրական արվեստի Մոսկվայի պետական համալսարանի Գրաֆիկայի և գրքի ձևավորման ֆակուլտետը:

2lomasko

Արվեստագետն ուսումնասիրում և զարգացնում է ռեպորտաժային գրաֆիկայի ռուսաստանյան ավանդույթները (ինչպես՝ Լենինգրադի բլոկադայի, «Գուլագ» համակենտրոնացման ճամբարի և պատերզամական ալբոմները)՝ գրության և դասավանդման միջոցով: Իր գրաֆիկական աշխատանքներում Լոմասկոն ուսումնասիրում է ներկայիս ռուսաստանյան հասարակությունը, հատկապես՝ բազմազան սոցիալական խմբերի և համայնքների ներքին կյանքը՝ ուղղափառ հավատացյալներ, ԼԳԲՏ ակտիվիստներ, անչափահաս մարմնավաճառներ, միգրանտներ, սեքս-աշխատողներ և սովխոզների աշխատողներ: Իբրև գրաֆիկական ռեպորտաժի արվեստագետ՝ Լոմասկոն համագործակցել է ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Նա նաև երկու երկարաժամկետ նախագծի համակուրատոր է՝«Նկարում ենք դատարանը» (Զլատա Պոնիրովսկայայի հետ համագործակցությամբ) և «Ֆեմինիստական մատիտ»-ը (Նադյա Պլունգյանի հետ համագործակցությամբ):

3lomasko

Լոմասկոյի գործերը ցուցադրվել են թե՛ փողոցային ցուցահանդեսներում (ОккупайАбай) ու թե՛ ավանդական թանգարաններում (Ռուսական թանգարան):

4lomasko

Նրա ամենահայտնի գործերը ներառում են «Արգելված արվեստ» դատական ռեպորտաժների գիրքը (Ա. Նիկոլաևի հետ համագործակցությամբ), «Դիմադրության խրոնիկա» գրաֆիկական ռեպորտաժների շարքը՝ արված ընդդիմության ցույցերի ժամանակ, «Նկարչության դասեր՝ անչափահասների գաղությում» նախագիծը և «Մոսկվայի Մթերք խանութի ստրուկները» գրաֆիկական ռեպորտաժը:

5lomasko

2012-2014թթ. Լոմասկոն ձևավորել է «Վոլյա» անարխիստական ինքնահրատը: