Home / Հայաստան / Գեղադիրում ամուսինը դանակահարել է քնած կնոջը

Գեղադիրում ամուսինը դանակահարել է քնած կնոջը

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Գալոյանը օգոստոսի 25-ի երեկոյան դանակի հարված է հասցրել կնոջը՝ 52-ամյա Գայանե Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մահացել է։

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, կինն այդ պահին քնած է եղել։

Գրիգորյանը հարվածը ստացել է կրծքավանդակի աջ շրջանում․ նա մահացել է «Շտապ օգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Գևորգ Գալոյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: